Սա ցույց է տալիս, որ տեր ու ծառայի հարաբերություններ են. Թուրքագետը՝ Փաշինյանի նկատմամբ Էրդողանի վերաբերմունքի մասին

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է գնացել Թուրքիա, իսկ Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանի հանդեպ թուրքերի կեցվածքը, մոտեցումը, Ալիևի թիկունքում նստեցնելը ցուցադրում էր, թե ինչպես է Հայաստանն ընկալվում Թուրքիայում:

«Ինքը՝ լայն ժպիտով, իսկ Էրդողանը՝ կարծես ուսուցչի կեցվածքով էր նայում նրա վրա, ասես՝ երեխա էր իր դիմաց,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով տարածված լուսանկարներից մեկին՝ նշեց թուրքագետը՝ նկատելով,- Միայն այդ կադրը բավարար է գնահատելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները»:

Նա նաև հիշեցրեց, որ հենց Ռեջեփ Թայիբ Էրդողանի նախագահության ժամանակահատվածում է տեղի ունեցել 44-օրյա պատերազմը, որից հետո էլ Թուրքիայի նախագահն ամեն առիթով հպարտանում է, որ իրենց մասնակցությամբ է այդ հաղթանակը հնարավոր եղել:

Կարդացեք նաև

«Այդ ամենից հետո դու գնում ես, այդ մարդու երդմնակալությանն ես մասնակցում… Սա ցույց է տալիս, որ տեր ու ծառայի հարաբերություններ են»,- հավելեց թուրքագետը:

Տիրան Լոքմագյոզյանն առկա բանակցային գործընթացները ևս դիտարկեց այս համատեքստում՝ նկատելով, որ Փաշինյանն Արևմուտքի ուղղորդմամբ է բերվել կոնկրետ ծրագրով, և, որ հենց այս հրահանգների համատեքստում էր Թուրքիայում:

«Փաշինյանն առաջին օրվանից ինչ արել և անում է, Արևմուտքի հրահանգով է անում»,- նկատեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Բուն արարողության ժամանակ Փաշինյանը նստած է եղել հրավիրյալների երկրորդ շարքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևում։

Տեսանյութեր

Լրահոս