«Խելքդ չի հասնում՝ երկիրը կառավարես, գնա՛, ժողովրդին մի՛ մտցրու դանակի տակ». Արգիշտի Կիվիրյան

«Բոլոր կողմերն էլ հասկանում են՝ ինչ էլ ստորագրեն՝ դա չի ապահովելու խաղաղություն: Երբ կողմերը չեն ցանկանում իրական խաղաղություն, իրենք միշտ կգտնեն ձևեր, որպեսզի ասեն, որ պայմանագրի այս կամ այն բառը մեկնաբանության կարիք ունի: Այս տարածաշրջանում կայուն խաղաղության համար պետք է լինի Ռուսաստան-Թուրքիա-Իրան պայմանավորվածություն: Մինչև այս երեք պետությունները չնստեն սեղանի շուրջ և իրենց հիմնական խնդիրները չլուծեն, ապա երկարաժամկետ խաղաղություն չի լինի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակում ստորագրվելիք փաստաթուղթը կլինի ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ Ադրբեջանի համար նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք.

«Վստահ եմ, որ Ադրբեջանն այդ պայմանագրում կմտցնի այնպիսի կետեր, որոնք իրեն ապագայում թույլ կտան շահարկել այդ կետերը: Օրինակ՝ անկլավների հարցը, եթե անգամ հայկական կողմը դրանք տա Ադրբեջանին, դրանք ճանապարհներ չունեն և պետք է անցնեն հայկական կողմով, իսկ այդ պարագայում Ադրբեջանը միշտ կարող է ստեղծել խնդիրներ, ասել՝ գիտեք՝ ինձ քարով խփեցին կամ թարս նայեցին, դրա համար պետք է զորք մտցնեմ: Երկրորդ՝ ադրբեջանական կողմը մշտապես նշում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան. այն իրավիճակում, երբ երկու ժողովուրդների միջև հարցերը կարգավորված չեն, այդ վերադարձը նշանակում է, որ նրանց հետ միասին, պետք է այստեղ գա նաև ադրբեջանական զորք, որպեսզի ապահովի նրանց «անվտանգությունը»: Այդպես բազմաթիվ կետեր կարելի է մատնանշել: Եթե ազգերը ցանկանում են խաղաղություն, նրանք լուծում են իրենց միջև եղած խնդիրները, ստեղծում են իրական մթնոլորտ, լուծում են քաղաքական, հասարակական, բազմաթիվ խնդիրներ, նոր վերջում ստորագրվում է այդ ֆիկտիվ փաստաթուղթը: Սկզբից պետք է իրական խաղաղություն հաստատես, հետո նոր դա ձևակերպես թղթի վրա»:

Արգիշտի Կիվիրյանն անդրադարձավ Էրդողանի հայտարարությանը, թե՝  «Զանգեզուրի միջանցքը» խնդիր չէ Հայաստանի համար, խնդիր ստեղծողն Իրանն է, և նշեց, որ Էրդողանը բացահայտ հայտարարում է, որ հայկական կողմին կարելի է ասել՝ «կոտրել են», մնացել է Իրանը, որին չի հաջողվում «կոտրել». «Եթե «Զանգեզուրի միջանցքը» մնար միայն Հայաստանի իշխանությունների վրա, նրանք վաղուց այն տվել էին»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակին, նա նշեց, որ եթե Ռուսաստանը որևէ կերպ չմիջամտի, ապա արցախցիներին այլ ելք չի մնում, քան բանակցել Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից. «Հայաստանը 2020թ. հետո մշտապես այդ քաղաքականությունն էր վարում՝ ձեռք քաշել Արցախից, այն թողնել Մոսկվայի հույսին: Այնպես չէ, որ Արցախն իր պատմության ընացքում սրանից ավելի վատ օրեր չի տեսել. այդ բնակչությունն իր համառության, տոկունության, խոհեմության արդյունքում կարողացել է այդ իրավիճակներից դուրս գալ»:

Արգիշտի Կիվիրյանը շեշտեց՝ հնարավորություններ ստեղծվում են անգամ փոքրագույն ազգերի մոտ, եթե կա խելք և ադեկվատ ղեկավարություն. «Այս իշխանությունները ստացել են իքս ժառանգություն և անգամ դա չեն կարողացել պահել: Այդ իքս ժառանգությունը նրանց քաղաքականության շնորհիվ բզկտվել, գնացել է: Հիմա ասում են՝ գիտեք՝ մենք ռեսուրս չունենք, սա չունենք, նա չունենք. Ստեղծեիր, եղբայր, բա ո՞վ պետք է ստեղծեր, խելքդ չի հասնում, հազար ներողություն, ռադ եղիր, գնա, երեխուդ նկարչություն սովորեցրու: Հիմա հեքիաթներ են պատմում, թե՝ սա չունենք, նա չունենք: Խելք չունես իշխելու, կառավարելու, մի մտիր դրա տակ, ժողովրդին մի մտցրու դանակի տակ: Այս խելապակասներն իշխանություն են վերցրել, մոտները ի՞նչն է լավ ստացվում՝ թռնել բասեին, դե գնա քո համար տունը բասեին սարքի, կնգադ հետ ամեն օր թռի բասեին, կնգադ ամեն օր վերցրու, գնա դաշտերում սելֆի արա, պեռաշկի կեր: Հասկանո՞ւմ եք՝ խնդիրը որն է՝ մի ողջ ազգի ճակատագիր այսօր կախված է այս խելապակաս իշխանություններից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս