Անխոս, հասկանում ենք Շուշիում թուրքական հյուպատոսության բացման հարցի զգայունությունը Երևանի համար․ Զախարովա

«Հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար»,-այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի առաջնորդը Բաքվում հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Բաքվի համար ցանկացած պահի գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։ Էրդողանի խոսքով՝ այդ քայլն «ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին ու համայն հայությանը»:

«Շուշիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը, անխոս, ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին»,- Բաքվում նշել էր Ռեջեփ Էրդողանը:

Զախարովան ասաց, որ հյուպատոսական ծառայությունների հիմնումը ցանկացած վայրում և նաև Շուշիում երկկողմ կապերի տիրույթում գտնվող թեմա է։

Կարդացեք նաև

«Այս դեպքում Բաքվի ու Անկարայի միջև է գտնվում հարցը, ու ցանկացած դեպքում դա երկու ինքնիշխան երկրների իրավասությունն է։ Սակայն մենք նաև հասկանում ենք տվյալ հարցի զգայունությունը Երևանի համար, անխոս, և գործընկերների հետ մեր շփումներում մենք հաճախակի ուղղորդում ենք հաշվի առնել միմյանց շահերը և կարևորել հետևողական աշխատանքը հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացների ուղղությամբ»,-ասաց Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս