Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի դուրս գալը նշանակում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն արդյունավետ է. Փաշինյան

Մինչև 2025թ. ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումը ԼՂ-ում ունի նպատակ, որն արձանագրված է ՌԴ դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով.

«Այդ որոշման մեջ ասվում է, որ ՌԴ Դաշնային ժողովը ՌԴ նախագահին թույլ է տալիս ԼՂ գործուղել խաղաղապահներ՝ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար, և այս ձևակերպումը վերցված է ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին հղված դիմումից։

Այսինքն, եթե հիմա ՌԴ-ն որոշի դուրս գալ, անկախ նրբություններից՝ դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա, որովհետև, եթե կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացվել:

Իսկ եթե չկա նման վտանգ, դա կնշանակի, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն արդյունավետ է եղել, ու կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն չկա»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս