«Նիկոլը նման է վատ սովորող այն աշակերտին, որ ուսուցիչը փորձում է 1+1=2 հավասարումը սովորեցնել, բայց նա շարունակում է այլ բան պնդել»,- այսօր Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ՝ ԱԺ ամբիոնից արված հերթական հայտարարություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Քիչ առաջ Ազգային ժղովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ «Փաշինյանը ստորագրելու է նոյեմբերի 9-ից ավելի շատ զիջումով փաստաթուղթ», ապա պատռեց ձեռքին պարզած փաստաթուղթը:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ։ Պատգամավորն իր հետ մի փաստաթղթի պատճեն էր բերել ու հայտարարեց, որ արդեն 2 շաբաթ է, մամուլում շրջում է անգլերեն մի փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։
Այս տարիներին չի եղել նման դեպք։ Հիմա Նիկոլն արդեն թուրքերին տալիս է ամեն ինչ։ Վաղը չի բացառվում, հերթն արդեն Արցախյան պատերազմի հերոսներին հասնի։ Հիշեք, որ ադբեջանցիները 300 հոգանոց ցանկ են կազմել, որոնց անունները չեն հրապարակում։ Դավաճան Նիկոլը նանց հանձնեց թուրքերին։
Այսօր խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ ասաց, որ Նիկոլին փրկելու ժամանակը չէ, և դավաճանի պիտակը կպնելու է բոլորին։