«Կան բոլոր փաստաթղթերը` Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է». Գեղամ Մանուկյան
«Նիկոլը նման է վատ սովորող այն աշակերտին, որ ուսուցիչը փորձում է 1+1=2 հավասարումը սովորեցնել, բայց նա շարունակում է այլ բան պնդել»,- այսօր Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկ՝ ԱԺ ամբիոնից արված հերթական հայտարարություններին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա ասաց, որ դատարկաձեռն չեն եկել, հավաքագրել և իրենց հետ բերել են Փաշինյանի՝ մեկը մյուսին հակասող հայտարարությունները․
«Չգիտեմ՝ ամեն անգամ նիկոլական ստերը հերքելով, որքանով նա կուղղվի, բայց․․․ Թղթածրարով ենք եկել, այստեղ հավաքված են բոլոր փաստաթղթերը, նրա բոլոր գրառումները, որոնք փաստում են 2 բան՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է, որ Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրով 2 երկրները ճանաչելով տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ պատկերացրել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանն առաջին իսկ օրվանից մինչև վերջ չի հասկացել․․․
Այստեղ կգտնեք նրա երկու ստատուսները՝ 2019 թվականի սեպտեմբերի 2, որ շնորհավորում է, որ Արցախն անկախացել է խորհրդային Ադրբեջանից, 2020 թվականի սեպտեմբերի 2, իր կարճ ուղեղով շնորհավորել է, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միությունից։
Երկրորդ՝ Մադրիդյան սկզբունքներ։ Երեկ ևս Ազգային ժողովում հերթական անգամ հայտարարելով, որ Մադիրիդյան սկզբունքներով Արցախն Ադրբեջանի կազմում էր, սո՛ւտ է, գիտակցաբար ասված սո՛ւտ, որովհետև նույն այդ փաստաթղթով, հստակ նախագծով, հստակ խոսվում էր Արցախի հետագա ճակատագրի մասին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում