Անհնար է թքելով զրկել քաղաքացիներին դավաճանությանը տրվող քաղաքական գնահատականի իրավունքից

Ազգային ժողովը գումարել է իր հերթական քառօրյա նիստերը. օրակարգում ընդգրկվել է 24 հարց, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրության և Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս 2 հարցը խիստ փոխկապակցված են վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած իրադարձությունների հետ:

«Մի կողմից՝ արդեն ամիսներ շարունակ ՄԻՊ թափուր պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունն առաջադրել է նոր թեկնածու, այդպես էլ չպատճառաբանելով, թե նախորդն ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց:

Մյուս կետով էլ՝ թեկնածուի անմիջական վերադաս Գլխավոր դատախազը ներկայացնելու է մեր գործընկեր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու հարցը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Կարդացեք նաև

Պատգամավորի խոսքով՝ հատկանշական է նաև, որ օրակարգն Ազգային ժողովին ներկայացնում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը.

«Հանրային զայրույթ առաջացրած նրա անթույլատրելի խայտառակ հանրային պահվածքի մասին ՄԻՊ ներկայիս թեկնածուն խուսափել է լրատվամիջոցներին որևէ դիրքորոշում հայտնել, ասելով, թե փաստեր չկան:

Իրականում կա՛ն փաստեր, փաստերը բարձրաձայնված էին, արձանագրված էին, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր կարգավիճակը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հանրության և հայրենիքում ապրող Կարեն Մկրտչյանի նկատմամբ: Դեռ ավելին, նրա թիկնազորի անդամները՝ կարծելով, որ իրենք ոչ թե պետական պահպանության ծառայողներ են, այլ ախրանիկններ, բռնություն էին գործադրել:

Ու հիմա իշխանական ինքնաարդարացումներից ու մանիպուլյացիաներից հետո Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում միա՛յն ՀՀ քաղաքացիներից և ո՛չ թե Կարեն Մկրտչյանից:

Հիշե՛ք, մեր ամեն մի հայրենակցի իրավունքն է իրենց քաղաքական դիրքորոշումը, երկրի գլխին հասցված այս բոլոր ավերներից հետո մեղադրելու, քաղաքական գնահատական տալու՝ դավաճանության էլ, հողատվության էլ, հայրենազրկման համար էլ, ու քաղաքական գնահատականից թքելով, թիկնազորով, բանտարկելով՝ անհնար է մեր քաղաքացիներին զրկել այդ իրավունքից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս