«Ամերիկան փող հաշվելու հետ լավ է. նա Հարավային Կովկասում չի լինելու». Քաղաքագետ
Այսօր «ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը. գործո՞ն, թե՞ գործիք» քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ հաճախ պրոռուսական և պրոամերիկյան մեղադրանքները նաև իշխանության կողմից են շրջանառվում։
«Մոտ երեք շաբաթ առաջ, երբ ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ հայտարարությունների ժամին գնացին խորհրդարան, եղել է 6 հայտարարություն, որից 5-ը վերաբերել է արցախյան հարցին՝ Ադրբեջան-Հայաստան բանակցություններին, մեկ հայտարարությունը եղել է Զատուլինի մուտքը Հայաստան արգելելուն։ Իշխանությունը փորձում է ասել, որ վայ, տեսեք՝ ընդդիմությունը եկավ ԱԺ, միայն Զատուլինից խոսեց։ Իրականում Հայաստանում ամեն ինչ է խառնվել իրար»,- իր խոսքում նշեց Գեղամ Մանուկյանը։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ թեմայի առնչությամբ ասաց, որ Հայաստանը ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Ամերիկայի հետ չունի հակամարտություն և չպետք է ունենա։
«Այն մարդիկ, ովքեր փորձում են բացասական ֆոնով ներկայացնել հայ-ռուսական հարաբերությունները և ասել, որ դա սուվերենության խզում է և այլն, նախ սուվերենության առաջին բաղադրիչը երկրի ներսում որոշումներ ընդունելու հնարավորությունն է։ Հիմա մեր երկրում ինչ տեղի է ունենում, միանգամից Թուրքիան արձագանքում է։ Ամերիկան այստեղ չի մտնելու, դրա համար մի քանի պարզ պատճառներ կան, նախ՝ Ամերիկան փող հաշվելու հետ շատ լավ է, դրա համար դուրս եկավ Վրաստանից և Հարավային Կովկաս չի գա»,- շեշտեց քաղաքագետը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում