«Ճիշտ եմ արել, լավ եմ արել». Քրիստինե Պողոսյանը վիրավորվել է դավաճան բառից
Այսօր խորհրդարանում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ ասաց, որ Նիկոլին փրկելու ժամանակը չէ, և դավաճանի պիտակը կպնելու է բոլորին։
Ընդդիմադիր պատգամավորի այդ ելույթից հետո իշխանական պատգամավորները, իրար հերթ չտալով, սկսեցին տեղերից մեկնաբանություններ անել, ինչից հետո Քրիստինե Պողոսյանը վեր կացավ տեղից, եկավ ԱԺ ամբիոնի մոտ և սկսեց Գեղամ Մանուկյանից հաշիվ պահանջել, նրան միացան իշխանական այլ պատգամավորներ, իսկ նրանց մի մասը փորձում էր Գեղամ Մանուկյանից հեռու տանել Քրիստինե Պողոսյանին։
Միջադեպից հետո լրագրողները Քրիստինե Պողոսյանին հարցրեցին, թե ինչո՞ւ այդպես արձագանքեց ընդդիմադիր պատգամավորի ելույթում հնչեցրած խոսքին, ինչին ի պատասխան՝ նա նախ ձեռքով մի կողմ հրեց լրագրողների միկրոֆոնները, այնուհետև ասաց. «Ճիշտ եմ արել, լավ եմ արել, հեռու գնացեք, իմ երկրում ինձ որևէ մեկը չի կարող դավաճան ասել, թողեք, գործի եմ գնում»։