«Առավոտ լույսով «բայղուշական» բան աչքովս ընկավ». Անդրանիկ Քոչարյանը դիմեց Պաշտպանության նախարարին

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկից առաջ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեջբերեց «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակումից.

«Առավոտ լույսով «բայղուշական» բան աչքովս ընկավ՝ «Անդրանիկ Քոչարյանը սեփական թիմում «սև ցուցակ» է կազմել»: Ասեմ՝ սեփական թիմում նման ցուցակ ոչ մեկը չի կազմում։ Առավել ևս տվյալ հոդվածում ներկայացված է մի իրողություն, որ վարչապետի հանդիպումները, աղբյուրները՝ «գարշահոտ աղբյուրները կարողանում են լսել, պարոն Պապիկյան։ Դա նշանակում է, որ երկիրը վտանգված է, եթե կան աղբյուրներ, որոնք կարողանում են վարչապետի հետ անձնական հանդիպումները հասանելի դարձնեն իրենց համար»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով Անդրանիկ Քոչարյանին՝ հորդորեց առհասարակ չթիրախավորել լրատվամիջոցներին։

«Այլ հարց է, որ կարող է անորակ կամ որակյալ տեղեկատվություն լինել, բայց անթույլատրելի է հետևողականորեն թիրախավորել լրատվամիջոցին, լրատվամիջոցները պետք է դիրքորոշում արտահայտեն»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս