«Մինչև հիմա ԱԱԾ-ին թույլատրվում էր փաստաթղթերը գաղտնազերծել, այնուհետև՝ ոչնչացնել». Գեղամ Մանուկյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին, ԱԺ ամբիոնից հայտարարությամբ  դիմեց հասարակական տարբեր գործիչների, ակտիվիստների, որոնք Հայաստանում տարիներ շարունակ խոսել են ԱԱԾ մարմինների հետ գաղտնի համագործակցած այդ գործակալական ցանցերի բացահայտման անհրաժեշտության մասին։

«Սա ինքնին շատ հիմնաքարային, անկյունաքարային հարց է ոչ միայն Հայաստանի դեպքում, այլև հետխորհրդային, արևելաեվրոպական երկրների դեպքում։ ԱԱԾ-ի կողմից ներկայացրած փոփոխությունների փաթեթում կան մի քանի դրույթներ տեղեկատվական անվտանգության հետ կապված։ Բայց ինչո՞ւ հատկապես շեշտը դրվեց հարց ու պատասխանին, օրենքի մի փոքրիկ բառի փոփոխության վրա։ Դրանով ԱԱԾ-ի հետ համագործակցած, ԱԱԾ արխիվում եղած գաղտնի փաստաթղթերը մինչև հիմա ԱԱԾ-ին օրենքով թույլ էր տրվում միայն գաղտնազերծել։ Հիմա առաջարկվող փոփոխությամբ ոչ թե առաջարկում են գաղտնազերծել ու դրանից հետո ոչնչացնել, այլ հստակ գրված է՝ գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով, մինչև հիմա օրենքում այդ դրույթը չկա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս