«30 տարի ինչ էլ որ առել են, դա Արթիկի Կարոյի կլուբնիկը չի՛ եղել, կրակո՛ղ ա եղել, թռնող ու խփող ա եղել, ոչ թե ՍՈՒ 30-ի նման խաղալիք». Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

«Կալուգինը սեփական երկրի դավաճա՛ն է, հանկարծ Կալուգինով չդաստիարակեք արտաքին հետախուզության ծառայողներին, թե չէ՝ դավաճանների թիվը կշատանա»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ՔՊ-ականներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովում արդեն ավանդույթ է դարձել, որ ընդիմությունն ինչ քննադատում է, իշխանությունը խոսում է նախկին 30 տարիների մասին․

«Թե՝ 30 տարի զենք չենք առել։ Ինչ էլ որ առել են, դա Արթիկի Կարոյի կլուբնիկը չի՛ եղել, կրակո՛ղ ա եղել, նորից եմ ասում՝ Կարոյի կլուբնիկը չի՛ եղել, կրակո՛ղ ա եղել։ Ինչ էլ որ առել են՝ թռնող ու խփող ա եղել, ոչ թե ՍՈՒ 30-ի նման խաղալիք է եղել, և այդ 30 տարիների արդյունքում էլ Շուշիում պար եք բռնել, որ հիմա չեք էլ համարձակվում Տեղ գյուղից այն կողմ Արցախի սահման հասնեք։ Մեկ էլ մի բան, Լաչինի միջանցքը չի բացվել, Լաչինի միջանցքը բացել է հայ ժողովուրդը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս