Փաստաթղթեր եմ բերել՝ Փաշինյանը ՊՆ 71 գույք վաճառում է, «Ստալիչնի պոլկն» էլ՝ մեջը. Գեղամ Մանուկյան

ԱԺ հերթական քառօրյան այսօր մեկնարկեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդության քննարկմամբ՝  Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  վերաբերյալ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը փաստաթղթերով էր եկել խորհրդարան, լրագրողների հետ զրույցում նա մանրամասնեց, թե ինչ փաստաթղթեր են դրանք։

«Սեյրան Օհանյանի վերաբերյալ հիմնական շեշտը, որ դնում են, այն է, թե՝ տեսեք, վայ, զորամասեր են վաճառվել։

Բարեբախտաբար ՔՊ-ական պատգամավորը հարց ուղղեց Գլխավոր դատախազին, նա էլ անկեղծորեն պատասխանեց, որ այդ զորամասերը չգործող զորամասեր էին։ Ես բերել եմ մի փաստաթուղթ 2022 թվականի, ապրիլի 15, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ փաստաթուղթ է։ Պաշտպանության նախարարության թվով 71 գույք Պետական գույքի կառավարման կոմիտեին փոխանցելու, որպեսզի հետո վաճառվի։ Այստեղ 71 զորամասի հասցե է։ Երևանցիները շատ լավ կհիշեն, գոնե տարիքավորները՝ «Ստալիչնի պոլկն» էլ՝ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի