«Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանն արտակարգ հնարավորություն ունեն խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- այս մասին Բրուքինգսի ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով Հարավային Կովկասի մասին հարցին։ Պետքարտուղարի խոսքով, դա վերջ կտա տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։
«Ժողովրդավարության մեջ խաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է»,- այս մասին այսօր հայ-ամերիկյան համաժողովի շրջանակում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասաց ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքային և նահանգային դիվանագիտության գծով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանը՝ անդրադառնալով օրերս Երևանի կենտրոնում ոստիկանության գործադրած բռնությանը խաղաղ ցուցարարների նկատմամբ։
ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
Այսօր ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նոր համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին այսօր հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։ Համաձայն օրակարգի՝ Օ՛Բրայենը հանդիպելու է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման հիմք օգտագործելը:
«Ինչպես երևում է, ՀՀ Սահմանադրության հարցն ուղիղ բանակցությունների և միմյանց փոխանցված բանակցային փաթեթների մաս չէ, այլ սա վերաբերում է Ադրբեջանի այն պահանջների շարքին, որոնք հնչեցվում են հրապարակային։ Սակայն երեկ ամենևին էլ առաջին անգամը չէր, երբ Ադրբեջանի ղեկավարն այս հարցը բարձրացնում էր, ինչը նշանակում է, որ սա կայուն դիրքորոշում է, և Ադրբեջանն իր այդ պահանջից չի հրաժարվելու։
Հունիսի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զանգ-շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին շարունակում են լայնորեն քննարկել ռեգիոնալ փորձագիտական շրջանակներում։ Նույնիսկ Ադրբեջանում անտարբեր չեն մնացել այդ զանգի նկատմամբ, հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ նախագահը հաճախ չէ նախաձեռնում հեռախոսային խոսակցություններ՝ հատկապես Ուկրաինայում սկսված պատերազմից հետո։
«ՀՀ-ն այն երկիրն է, որն արդեն տեսել է այս երկրների փորձը, և կարծում եմ, ՀՀ-ում հասկանում են, որ դա կարող է երկարատև ու բարդ փուլ լինել։ Սակայն մասամբ հասկանալի է նաև ՀՀ իշխանությունների մղումը դեպի Արևմուտք, քանի որ ՌԴ-ն ներկայումս կենտրոնացած է իր գլխավոր մարտահրավերի վրա, թեև ընդհանուր առմամբ փորձում են ցույց տալ, թե բնականոն քաղաքականությունը շարունակվում է, սակայն դա այդքան էլ այդպես չէ, ինչը բնական է»,- ասաց Սիմոնովը։
Սա չափազանց ուշագրավ իրավիճակ է, որն արտացոլում է հարաբերությունների արատավոր բնույթը, որը զուրկ է հարաբերությունների տարրական կանոններից։ Ընկալումն այն է, որ հարաբերվում են թելադրանքի, պահանջատիրության դիրքերից այն դեպքում, երբ Հայաստանի կողմից բոլոր քայլերն արվել են, սակայն այդ պահանջներն անընդհատ փոխվում են։ Ուստի հիմա էլ ցանկանում են հայ-թուրքական սահմանի բացման հարցով ճնշել և կառավարել ՀՀ արտաքին հարաբերությունները։
«Մոսկվան երևանյան բողոքի ցույցերը դիտարկում է՝ որպես Հայաստանի ներքին գործ»,- այս մասին իր վերջին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի օրեցօր աճող շարժումը լուրջ անհանգստություն է առաջացրել թյուրքական աշխարհում և նրանց հովանավոր երկրներում։
«Վաշինգտոնը ստանձնում է այն երկրների պաշտպանության նախարարությունները, որոնք ցանկանում է դուրս բերել Մոսկվայի ուղեծրից»,- այս մասին գրում է Intelligence Online-ը։
Նախագահական ուղղաթիռի աղմկահարույց կործանման հետևանքով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի ողբերգական մահը ցնցեց ողջ տարածաշրջանը, ինչպես նաև աշխարհը։ Իրանի առանցքային պաշտոնյաների անակնկալ մահը միջազգային նշանակության իրադարձություն է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Իրաննէական ազդեցությամբ միջազգային մասշտաբի խաղացող է՝Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և այլ ռեգիոններում։ Իրան-Իսրայել դիմակայության […]
Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական բուռն իրադարձությունները, այսպես կոչված, սահմանազատման ապօրինի գործընթացի ֆոնին ստվերեցին օրերս ԼՂ Իվանյան բնակավայրում տեղի ունեցած՝ Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ակտիվորեն աշխատել արևմտյան հետախուզական ծառայությունների հետ։ Այսօր հայտնի դարձավ, որ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի հետ։ ՀՀ Կառավարության փոխանցմամբ՝ քննարկվել են՝ ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ՝ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր: Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն փոխանցվում:
Նիկոլ Փաշինյանի ԵԱՏՄ և ՀԱՊԿ դաշնակից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով Ադրբեջանում էր, որի շրջանակում ադրբեջանական կողմն առանձնահատուկ շոուի վերածեց Լուկաշենկոյի այցն օկուպացված Ֆիզուլի և Շուշի։
Ադրբեջանը պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը, ով օրերս Երևանից մեկնեց Բաքու, Ադրբեջանում ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին բավականին տհաճ մեկնաբանություններ է լսել այդ երկրի ղեկավարի ու արտգործնախարարի կողմից։
Մայիսի 9-ից Երևանում նոր թափ առած շարժումը, որն առաջնորդում է Տավուշի թեմակալ առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, սկսում է գրավել նաև արևմտյան մամուլի ուշադրությունը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով հարավկովկասյան զարգացումներին։ ՌԴ փոխարտգործնախարարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև անցած շաբաթ Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումը։ Նրա որակմամբ, այդ բանակցությունները համահունչ են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին։
Այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշագրավ համեմատական անցկացրեց այս օրերին Թբիլիսիում և Երևանում ծավալվող ընդդիմադիր, հակակառավարական ցույցերի և դրանց վերաբերյալ Արևմուտքի արձագանքների միջև։
Երևանում կոշտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա
Նույն հանդիպմանը Բայրամովը դժգոհել է ԵԱՀԿ-ից, նշել, թե «Մինսկի խումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում ոչ մի ներդրում չի ունեցել հակամարտության լուծման գործում»։ Նրա խոսքով՝ կարիք չկա պահպանել այդ ինստիտուտը:
«Փոխզիջումներ չկան, իսկ հայ հասարակության մի հատվածը դեմ է այն քայլերի հաջորդականությանը, որով իշխանությունը գնում է դեպի այս պայմանագիրը։ Ուստի կան լուրջ պատճառներ նման կանխատեսումների համար։ Խաղաղության համաձայնագիր կլինի, իսկ լիարժեք խաղաղությո՞ւն»,- նման հռետորական հարցով իր տեսակետը ներկայացրեց Լուկիանովը։
Մինչ ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներով համարձակորեն բոյկոտում են Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ դիրքավորվելով՝ որպես արևմտամետ երկիր, չստանալով դրա դիմաց Արևմուտքից որևէ էական բան, համապատասխանաբար շփումներ են փորձում կառուցել նաև ադրբեջանամետ Ուկրաինայի հետ։
«Նոյեմբերի 9-ի թեման բարձրացնում են միայն Մոսկվան և Բաքուն։ ՀՀ իշխանությունն առաջ է մղում Պրահայի փաստաթուղթը, որի մասին օրերս խոսք գնաց Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցում։ Սակայն ես կարծում եմ, որ մինչ ապաշրջափակման գործընթացը շատ փուլեր ունեն կողմերն անցնելու։ Տեսնում ենք, որ սահմանազատման գործընթացի ներկայիս տարբերակը խիստ մտահոգություններ է առաջացնում, կան բազմաթիվ բարդ լուծելի հարցեր»։
«Դա համակարգային գործընթաց է և, արևմտյան պատկերացմամբ, բաղկացած է բազմաթիվ տարրերից՝ բոլոր հակամարտությունների կարգավորում, ՌԴ ներկայության դուրսբերում։ Այս բոլոր մասերով ՀՀ քաղաքականությունը համապատասխանում է արևմտյան շահերին։ Այս դեպքում Արևմուտքի համար էական չէ, թե ինչ է զիջում կամ չի զիջում Հայաստանը, կարևորը կարգավորումն է, խնդիրների վերացումը, ինչն էլ իբրև թե փորձում է անել ՀՀ իշխանությունը։ Թեև զիջումները երբեք երկարատև ու կայուն խաղաղության չեն բերում, խաղաղություն ձևավորվում է հավասարակշռությամբ և փոխզիջումներով։ Ուստի այս ամենն ունի հստակ բացատրություն»,- ասաց վերլուծաբանը։
Առաջիկայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ղազախական կողմի առաջարկով կհանդիպեն Ալմա Աթիում: Այս մասին հայտարարել է Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ի դեպ, մինչ այդ Բլինքենը հեռախոսով կապ էր հաստատել նաև Հայաստանի վարչապետի հետ: Այս կապակցությամբ Բաքվի և Երևանի պաշտոնական հաղորդագրություններում ասվում է՝ «ամերիկյան կողմը նախաձեռնել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման քննարկումը, ինչպես նաև բուն բանակցային գործընթացը Երևանի և Բաքվի միջև»:
Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման որոշմանը և Ալիևի՝ ՌԴ կատարած այցին գրեթե զուգահեռ՝ ՌԴ ԱԳՆ-ն ուշագրավ հայտարարություն տարածեց՝ շեշտը դնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։
«Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ADA համալսարանում։
«Մենք ավելի մոտ ենք խնդրի լուծմանը, քան երբևէ։ Նախկինում մենք շատ հեռու էինք սրանից։ Այն ժամանակ մենք նույնիսկ չկարողացանք պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին ապրիլի 23-ին՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում կազմակերպված «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։