
Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը․ Ալիև

«Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով ADA համալսարանում։
Ալիևն ասել է, որ սա աննախադեպ փուլ է նրանով, որ երբեք այսքան մոտ չեն եղել Խաղաղության համաձայնագրին, մնացել է որոշ մանրամասներ մշակել, կա ընդհանուր պատկերացում։
Նա նշել է, որ Ղազախստանն իրենց դիմել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։
«Մենք համաձայնեցինք սրան և պայմանավորվեցինք, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- ասել է Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովում։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանում նշել էր, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։