Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Կիև՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն ակտիվացնելու նպատակով։

Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է TRT Haber պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մոտ ապագայում, պարոն նախագահի (խմբ․՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան) հանձնարարությամբ, մենք կայցելենք Կիև՝ որպես գործընթացի շարունակություն, որպեսզի Ուկրաինայի շուրջ բանակցություններին լրացուցիչ խթան հաղորդենք»,-ասել է Ֆիդանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031