Պակիստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, հայտնել են Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակից:

Շարիֆը մտահոգություն է հայտնել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության վերջին լարվածության սրացման կապակցությամբ և Թեհրանին ու հակամարտության բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել:

Պակիստանի վարչապետն ընդգծել է լարվածության նվազեցման և տարածաշրջանում իրավիճակի հետագա վատթարացման կանխման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:.n

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031