ՔՈՒՉԻ ԿՌԻՎ, ՌԱԶԲԻՐԱՏ, ՏԵՌՈՐ… ժողովուրդ, է՞ս էիք ուզում, անպայմա՞ն էր Ռուսաստանի հետ կռվել Եվրոպայում մուրաբա սարքելու, ծիրան ու վարդ ծախելու համար. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Կար ժամանակ, երբ ես կարծում էի, որ պետական գործիչների պահվածքի և քուչի բազարի մեջ ինչ-որ տարբերություն պետք է լինի, բայց այդ ժամանակներն անցան… Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի այդ բառապաշարը գոհացնելու համար է այն մարդկանց, ովքեր ուզում են բոլորից վրեժ լուծել: Նրանց հաճույք է պատճառում՝ ինչպես են 70 տարեկան մարդուն, որը որևէ դիմադրություն ցույց չի տալիս, գետնին փռելով՝ ձերբակալում… Սա ընտրարշավ չէր, սա քուչի կռիվ էր, ռազբիրատ: Ու ինչպես և ասում էինք, ընտրություններից անմիջապես հետո նա անցավ ռեպրեսիաների:
  • Այս ընտրություններում չհաղթեց ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, որովհետև չնայած մասսայական ընտրակաշառքներին՝ թոշակների բարձրացման ու առողջության ապահովագրության տեսքով, իշխանությունը չստացավ սահմանադրական մեծամասնություն, ընդդիմությունն էլ չկարողացավ իշխանություն փոխել:
  • Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, վրեժ է լուծում հայ ժողովրդից: Նա մուռ է հանում որձ տղամարդկանցից, արժանապատվություն ունեցող հայերից, դրա համար հաճույքով գետնին է նետում… Երբ մարդը վրեժ է լուծում անգամ առյուծից, պարզ է, որ մի քանի հոգեբան է պետք, որ հասկանան՝ ինչ է կատարվում այդ մարդու գիտակցության մեջ: Նա վրեժ էր լուծում և՛ Գագիկ Ծառուկյանից, և՛ կենդանուց: Բա եթե նորմալ մարդ լիներ, իր ազգի ներկայացուցիչներին կասե՞ր՝ դուք ինչո՞ւ չեք մեռել…
  • Մակրոնն իր հարցազրույցում ասում էր՝ Ղարաբաղը տարածք է Ադրբեջանի սրտում, և այնտեղ կան ռուս զինվորներ: Այսինքն՝ արցախցիները՝ 120 000 այդ մարդիկ, Շառլ Ազնավուրի հայրենակիցները չէին արդեն… Սա երեսպաշտություն է: 
  • Եվրոպական առաջնորդներին ոչինչ չի հետաքրքրում, ո՛չ Արցախի էթնիկ զտումները, ցեղասպանությունը, ո՛չ Պաղեստինի կոտորածը, ո՛չ Սիրիայի մասնատումը, ո՛չ Իրանի վրա նոր հարձակումը: Նրանք հետաքրքրված են միայն մի բանով՝ Ռուսաստանի դեմ պատերազմով: Ֆրանսիայում խայտառակ վիճակ է, Գերմանիայում գնում է դեինդուստրալիզացիա… Փաստորեն, ռուսական գազը սնում էր ողջ Եվրոպական տնտեսությունը, արդյունաբերությունը: Անգլիայում շատ ուժեղ պայքար է գնում միգրանտների դեմ:
  • Ուկրաինայում զոհերի թիվն անցել է մեկ միլիոնը: Ուկրաինան ոչնչացված է, Ռուսաստանում վատ վիճակ է: Եվրոպացիներին պետք էր հակառուսական պլացդարմ ստեղծել Ուկրաինայում: Ուկրաինան արդեն իր բալիստիկ հրթիռներն ունի, եվրոպացիները «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգեր են տրամադրել Ուկրաինային: Այնտեղ հզոր ռազմաարդյունաբերական կոմպլեքս են կառուցում: Այս հարցը պետք է խաղաղ ձևով լուծվեր: Դա կարելի էր անել: Բայց, ցավոք, Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանակին, Թուրքիայում հանդիպման ընթացքում թույլ չտվեց պայմանագիր ստորագրել, Ռուսաստանն էլ իր հերթին՝ սխալներ թույլ տվեց, և եղավ այն, ինչ եղավ: Եթե կողմերը հրթիռային հարվածներով փոխանակվեն, դա կարող է շատ վատ ավարտ ունենալ:

Կարդացեք նաև

  • Ինչ վերաբերում է միջուկային սպառնալիքներին, մարդիկ արդեն չեն վախենում միջուկային զենքից: Բայց եթե Ուկրաինան սկսի բալիստիկ հրթիռներ օգտագործել, Ռուսաստանը կա՛մ պետք է հանձնվի, ինչը նա չի անի, կա՛մ կգնա կտրուկ էսկալացիայի:
  • Իսկ Եվրոպայում հայկական մրգերով մուրաբա սարքելու, ծիրան ու վարդ ծախելու համար անպայմա՞ն էր Ռուսաստանի հետ կռվել: Նայե՛ք Ադրբեջանին, Կենտրոնական Ասիայի պետություններին, Վրաստանին՝ ինչպես են համագործակցում և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ… Նրանք շարունակում են Եվրոպայի հետ զարգացնել հարաբերությունները, բայց Ռուսաստանի հետ չեն կռվում: Ո՞ւմ շահերից էր բխում Ռուսաստանի շուկան կորցնելը: Մեր գյուղացին ի՞նչ պրոբլեմ ուներ Ռուսաստանի հետ: Ռուսաստանի հետ մեր կռվելը բխում էր միայն Արևմուտքի շահերից:
  • Դեռ որքա՞ն ժամանակ մեզ այդ advil-ցավազրկող դեղահաբը պիտի տան, որ մենք ցավը չզգանք: Եվ եթե Եվրոպայի տրամադրած այդ միջոցներն անգամ հասնեն Հայաստան, ո՞ւմ ձեռքում են դրանք հայտնվելու:
  • Եթե TRIPP նախագիծը կառուցվի, դա լինելու է Իրանի հաջորդ թիրախն ԱՄՆ-Իրան լարվածության նոր փուլի ֆոնին: Ո՞ւմ էր դա պետք: Ըստ բրիտանական հետազոտությունների՝ մեծ հավանականություն կա, որ TRIPP-ում ներգրավված երրորդ կողմերը Թուրքիան և Ադրբեջանն են լինելու: Նրանք իրավունք են ունենալու և՛ շինարարական աշխատանքներ անել, և՛ ենթակառուցվածքներ կառուցել այնտեղ: Այսինքն՝ դա լինելու է իրենց տարածքը, կաֆելչիկը Թուրքիան ու Ադրբեջանն են լինելու:
  • Այո՛, սա Թուրանն է, և մեր տարածքը նրանք անվանում են կենսական նշանակություն ունեցող միջանցք: Այս պայմաններում, այսպես շարունակվելու դեպքում մենք Մեղրին կտեսնենք այն ժամանակ, երբ կտեսնենք Վանը, Մուշը, Ադանան ու Արևմտյան Հայաստանի մյուս տարածքները: Մեղրին իրենց տարածքն է դառնալու, ու մենք այն հետ կբերենք այն ժամանակ, երբ թուրքերը դուրս կգան Հյուսիսային Կիպրոսից:
  • ՆԱՏՕ-ն մտնում է Կասպից ծով: Դրա մասին պետք է մտածեն ռուսներն ու Իրանը, որովհետև հիմա, փաստորեն, ՆԱՏՕ-ն հյուսիսից կարող է մոտենալ Իրանին ու կտրել նրա կապը Ռուսաստանի հետ: Այո՛, ԱԴՐԲԵՋԱՆԸ Կովկասում դառնալու է խոշորագույն տրանսպորտային կենտրոն:
  • Մենք կորցրեցինք Ղարաբաղը, հիմա կորցնելու ենք անկլավները: Աշխարհում կան օրինակներ, երբ պետությունների ղեկավարներն աղերսելով խաղաղություն են ուզել, բայց հետո հանձնել են երկիրը: Նրանցից էր Չեխոսլովակիայի ղեկավար Էմիլ Հախան: Մենք բռնել ենք այդ ճանապարհը:
  • Մենք ունեինք երկու խաղաքարտ, երկու ՏՈՒԶ՝ Ղարաբաղն ու Մեղրին. Երկուսն էլ տվեցինք՝ փոխարենը ոչինչ չստանալով: Մենք այլևս սուվերեն պետություն չենք: Սա մի իշխանություն է, որը լուռ կատարում է Ադրբեջանի բոլոր պահանջները:
  • Ռուսաստանում պրանկերներ Վովանն ու Լեքսուսը հայտնի են: Մենք խոսում ենք եվրոպացի թուրք պաշտոնյայի մասին, ով մի կողմ է դնում եվրոպական արժեքները՝ որևէ այլ երկրի կրոնի, պետության ներքին գործերին չմիջամտելու կանոնները, ու նախ ասում է՝ կպատժի մեր ընտրություններում խախտումներ տեսած եվրոպացի դիտորդներին, հետո՝ որ կօգնի փոխել Կաթողիկոսին ու մեր կրոնը: Պատկերացրե՛ք՝ եթե նման բան Լուկաշենկոն ասեր, ի՞նչ կլիներ:
  • Ադրբեջանը չի ասում, որ իրենք զիջելու են Արծվաշենը. Դա փուչիկ է: Անգամ եթե հանձնեն էլ, ո՞վ է գնալու՝ Արծվաշենում ապրի: Իսկ նրանք գալու են ապրեն մեր տարածքներում…Եթե հանձնեն Տիգրանաշենը, մենք դեպի Սյունիք ճանապարհ չենք ունենալու: Տավուշի տարածքները տալով՝ փակում են դեպի Վրաստան ճանապարհը: Այսինքն, մենք մեզ խեղդում ենք: Փաշինյանին ձայն տվողները պիտի հասկանան, որ ձայն են տվել Սյունիքը կորցնելու օգտին:
  • Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ մենք ղարաբաղցիներից, պաղեստինցիներից լավն ենք: Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ մեզ հետ չի լինելու նույնը, ինչ իրենց հետ: Արցախցիները հայրենիք կորցրեցին, դուրս եկան, իսկ Թրամփն ասում է՝ պաղեստինցիներն էլ պետք է դուրս գան, որովհետև ես այստեղ Լունապարկ եմ կառուցելու:
  • Իրանը թույլ չի տալու իր սահմանին ամերիկյան ռազմական ներկայություն ունենալ: Մենք տապալեցինք մեր անվտանգությունը, որ այս ռեժիմն ու նրա արևմտյան տերերը հաճույք ստանան: 
  • Մենք օրական 1-2 ձերբակալություն ունենք. Արդեն հասնում ենք Մուամար Քադաֆիի ցուցանիշին: Սա տեռոր է: 
  • Ընդդիմության ձայները պետք չէ վատնել: Եթե պետք է, թող վերցնեն մանդատները, փողոցում ինչ-որ բան գեներացնեն, եթե կարող են: Մեր ժողովուրդը վերջապես պետք է արթնանա ու տեսնի՝ մեր շուրջն ինչ է կատարվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031