ԱՄՆ-ը աջակցում է տնտեսական հնարավորություններին Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով․ Օ՛Բրայեն

ԱՄՆ-ը աջակցում է ՀՀ-Ադրբեջան տևական խաղաղության հաստատման ջանքերին։ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

«Աշխատում ենք տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով։ Եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Ուրախ ենք այդ ջանքերին աջակցել»,- ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Նա նշեց, որ առանձին մի շարք ոլորտներում ԱՄՆ-ը աջակցում է վարվող կուրսին։ Օ՛Բրայենի որակմամբ՝ Հայաստանի քաղաքական զարգացումներն արտացոլում են հայ ժողովրդի ժողովրդավարական հավակնությունները։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս