ՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքի խոցման մասին․ խոշոր հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի բանակը «Գերան-4» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում գտնվող գազաբաշխիչ կայանին (ԳԲԿ №2)։
Հարվածի հետևանքով վնասվել են գազի պահեստարանները։ Հարվածի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել՝ ծավալուն այրմամբ։
ԳԲԿ №2-ը ներգրավված է Կրիվոյ Ռոգի պաշտպանական ձեռնարկությունների գազամատակարարման, ինչպես նաև տարածաշրջանի լոգիստիկ հանգույցների, շտաբների և ՀՕՊ համակարգերի էներգամատակարարման ու ջեռուցման ապահովման մեջ։

