Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետություն և հանդիպումներ ունեցել տեղի իշխանություններ հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Յըլմազին ուղեկցում են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ինչպես նաև գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։
Այցի շրջանակներում կողմերի միջև նախատեսվում է ստորագրել գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Բայրաքթարն ավելի վաղ հայտնել էր, որ Անթալիայի Ալանիա շրջանից ձգվող խողովակաշարն ունենալու է 97 կմ երկարություն։
«Մեր նպատակն է այս տարվա ընթացքում ավարտել ինժեներական նախագծումը, իսկ 2028-ին արդեն կյանքի կոչել այս խողովակաշարի նախագիծը»,- նշել է թուրք նախարարը։
Բայրաքթարը նաև հավելել է, որ ապագայում Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման դեպքում, այս նույն խողովակաշարով հնարավոր կլինի գազ մատակարարել նաև հակառակ ուղղությամբ՝ Կիպրոսից դեպի Թուրքիա։

