ԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցության ներուժի բացահայտում
Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դանիյար Իմանալիևի և ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Տրեֆիլովի հանդիպումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել 2026 թվականի մայիսին ստորագրված՝ ԵՏՀ-ի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի միջև համագործակցության խորացման մասին հուշագրի իրականացման 2026–2030 թվականների միջոցառումների ծրագրի կատարմանը։
«Ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում առևտրի, արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորման, ինչպես նաև սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական կարանտինային միջոցառումներին»,- նշել է Հանձնաժողովի ներկայացուցիչը։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակում մշակվող իրավական ակտերի միջև հնարավոր հակասությունների կանխարգելման հարցերը՝ մասնավորապես փոխադարձ առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման և միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ոլորտներում։

