Քննարկվել են COP17-ի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները
Կայացավ COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը:
Համաժողովի մեկնարկին ամիսներ են մնացել: Նախարար Համբարձում Մաթևոսյանի գլխավորած նիստին քննարկվեցին նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները՝ կենտրոնանալով կազմակերպչական մի շարք առանցքային ուղղությունների վրա։
Անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի հատվածի և առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպմանը, կապույտ և կանաչ գոտիների նախապատրաստական աշխատանքներին, համաժողովի անցկացման վայրերում իրականացվող ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքներին, էներգամատակարարման ապահովմանը, ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքների պատրաստվածությանը, ինչպես նաև առողջապահական անվտանգության և բժշկական սպասարկման կազմակերպման հարցերին։

