Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին կկառուցի առաջին ռազմական ավանը
Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին կկառուցի առաջին ռազմական ավանը:
Աշխատանքները կսկսվեն տարեվերջին և կավարտվեն 2028 թվականի ամռանը, տեղական ERR պորտալին հայտնել է Պաշտպանական ներդրումների կենտրոնի ծրագրերի ղեկավար Անդո Վոոգման։ Նարվայում նախատեսվում է տեղակայել 1-ին հետևակային բրիգադի ստորաբաժանումը։ Ավանը նախատեսված է 1000 մարդու համար, որտեղ մշտապես կծառայի մոտ 200 զինվորական։

