Տեղի են ունեցել «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպումները:
Տալի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Շահրիյար Մամեդյարովի դեմ: Պարտիայում խաղարկվել էր թագուհու գամբիտ և այն ունեցավ հանգիստ ու դիրքային ընթացք ու 40-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Ջիջին «Յուվենթուսի» կազմում խաղում է 2001 թվականից: Մինչ այդ նա հանդես է եկել «Պարմայում»: Թուրինյան ակումբի հետ Բուֆֆոնն 9 անգամ դարձել է Իտալիայի առաջնության հաղթող և 2 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Իտալիայի հավաքականի կազմում Բուֆֆոնն անցկացրել է 163 հանդիպում:
Մարիան կարող է կորտ վերադառնալ 2017թ. ապրիլի 26-ին: Ի սկզբանե թենիսի համաշխարհային ֆեդերացիան որակազրկել էր նրան մինչև 2018թ. հունվարի 25-ը: Մարիան հանդիսանում է Մեծ Սաղավարտի մրցաշարերի հնգակի հաղթող: Որակազրկման պատճառ է հանդիսացել մելդոնիումի օգտագործումը, որի մասին թենիսիստուհին խոսոտովանել էր հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Պրահայի «Սպարտայի» մարզչական շտաբը հետաքրքիր պատիժ է մտածել ակումբի 2 ֆուտբոլիստների համար, ովքեր հեգնական արտահայտություններ են արել կին մրցավարների մասին: Որպես պատիժ՝ այս ֆուտբոլիստները կմարզվեն ակումբի կանանց հավաքականի հետ:
Հանդիպմանը մասնակցել են անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն և գործադիր փոխնախագահ Էդ Վուդվորդը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անձամբ Բեյլն է խնդրել իր գործակալին բանակցություններ սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Վալիացուն չի բավարարում այն, թե ինչպես են իրեն վերաբերվում իսպանական ակումբում:
Հայկական «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հոկտեմբերի 6-ին կանցկացնի առաջին հանդիպումը Ռուսաստանի առաջին Սուպերլիգայում: Որո՞նք են նորաստեղծ թիմի հետագա պլանները, ակնկալիքները, և ինչպիսի՞ն է թիմի մարզավիճակը: Այս հարցերի պատասխանները փորձել ենք ստանալ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանի, թիմի ավագ Ամիրան Ամիրխանյանի և Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում:
Ռուսական «Известия»-ն խոսել է Մոսկվայի «Սպարտակի» և այդ թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի հարաբերությունների մասին:
Մարզիչը «Սիթիի» կյանքի կանոնների մեջ ավելացրել է ևս մեկ խիստ կետ: Ինչպես հաղորդում է The Sun-ը, հիմա ֆուտբոլիստները դիետա են պահում, ընթրում են միայն միասին և չեն կարող օգտվել համացանցից ժողովների ժամանակ:
Թոփ-5 եվրոպական առաջնությունների մեջ «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է առաջին տեղը՝ 718 մլն եվրո, և դա համաշխարհային ռեկորդ է:
«Ես հասել եմ այն ամենին, ինչի մասին երազել եմ, և անսահման հպարտ եմ դրանով: Իմ կյանքում կա միայն մեկ հիասթափություն. ես քիչ ժամանակ եմ անցկացրել դաշտում Լեո Մեսսիի կողքին: Երբեք չեմ մոռանա այն տղային, ով «Բարսելոնայում» առաջին մարզման ժամանակ սաստիկ շփոթվում էր: Արդեն այն ժամանակ մենք նկատեցինք, որ նա լավագույնն է լինելու»,- ասել է Ռոնալդինիոն Goal.com-ին:
«Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան և ավագ Պաոլո Մալդինին հնարավոր է վերադառնա հարազատ ակումբ:
Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը:
«Ուղղակի աներևակայելի է, որ Ռուսաստանում ֆուտբոլի Աշխարհի առաջնություն է անցկացվելու: Դա ի՞նչ երկիր է: Նրանք խախտում են մարդու իրավունքները, ռմբակոծում են Սիրիան: Իսկ մենք պատրաստվում ենք Մոսկվայում ֆուտբո՞լ խաղալ»:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հաղորդել է, որ կազմակերպությունը դիտարկում է Աշխարհի առաջնությունում 48 հավաքականների մասնակցության տարբերակը: Գաղափարը կայանում է նրանում, որ 16 թիմ կընտրվեն մաղման արդյունքում, իսկ ևս 32 հավաքականներ կխաղան փլեյ-օֆֆի ընտրական ռաունդում՝ մնացած 16 տեղերի համար:
Գյումրու ավագանին հոկտեմբերի 4-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ միաձայն հաստատեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը տալու մասին որոշումը:
Սպասվում է, որ այս մենամարտում կխաղարկվի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Գիլբերտո Ռամիրեսի համար պաշտոնական հավակնորդի կոչումը:
Բրիտանացի Թայսոն Ֆյուրին հերքել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին ավելի վաղ կատարած հայտարարությունը:
«Շնորհակալություն, որ շնորհավորեցիք մեզ 1 միավորի կապակցությամբ: Նույնը չեմ կարող Ձեզ ասել»,- գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր միկրոբլոգում:
Բրազիլացին ինքը էր խոստացել ընկերներին անել դա Օլիմպիադայում հաղթելու դեպքում:
Զլատան Իբրահիմովիչը համարվում է ֆուտբոլի պատմության ամենասկանդալային և անկանխատեսելի ֆուտբոլիստներից մեկը։
Կիրակի «Ռեալը» միավորներ կորցրեց «Էյբարի» հետ խաղում (1:1), իսկ Ռոնալդուն դաշտից դուրս եկավ առանց գոլ խփելու: Վնասվածքի պատճառով մեկնարկը բաց թողած պորտուգալացին 4 խաղերում աչքի է ընկել միայն մեկ գոլով: Այդքան վատ Ռոնալդուն Լա Լիգայում մեկնարկել է միայն 2010-11թթ. մրցաշրջանում:
Մեն կղզում մեկնարկել է «Այլ օֆ Մեն » միջազգային մրցաշարը: Մրցաշարի այս տարվա մասնակիցների թվում են Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Վան Հաոն, Ալեքսեյ Շիրովը, կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը և շատ այլ գրոսմայստերներ: Հայաստանը մրցաշարում ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը:
Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 14, 16 և 18 տարեկանների առաջնությունը:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապաքինման գործընթացը համեմատաբար արագ է ընթանում: Մեսսիի անձնական բժիշկը նշում է, որ ֆուտբոլիստը սկսել է վնասվածքից ապաքինվելու երկրորդ փուլը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 2016-17թթ. մրցաշրջանը Պրեմիեր լիգայում սկսեց 3 անընդմեջ հաղթանակով, բայց հաջորդ 4 տուրերում կրեց 2 պարտություն և ձեռքից բաց թողեց «Սթոք Սիթիի» նկատմամբ հաղթանակը: Ժոզե Մոուրինիոյի թիմը 13 միավորով տեղավորվել է 6-րդ հորիզոնականում:
«Միակ 100 տոկոսանոց հայտարարությունը, որը ես կարող եմ անել, դա այն է, որ հնարավոր չէ կոկաինի ազդեցության տակ նվաճել չեմպիոնական տիտղոսը: Միայն վճռականություն և աշխատանք, և այլևս ոչինչ: Եթե այստեղ ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չի գալիս, ապա գնացեք և անձամբ այդ մասին ասացեք Թայսոնին, այլ ոչ թե նրանից ստորագրություն խնդրեք, հետո վաճառեք այն»,- Թվիթերում գրել է Պետեր Ֆյուրին:
«Էյբարի» հետ խաղի ժամանակ վնասվածքներ են ստացել մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներ Քարիմ Բենզեման և Ռաֆայել Վարանը: Երկու ֆուտբոլիստներն էլ չեն կարողացել ավարտին հասցնել խաղը և փոխարինվել են 2-րդ խաղակեսում:
Կատալոնական «Բարսելոնան» թարմացրեց իր հակառեկորդներից մեկը: Պրիմերայի 7-րդ տուրում պարտվելով «Սելտային» 3:4 հաշվով՝ «կապտառնագույնները» ցույց տվեցին վատագույն մեկնարկն առաջնությունում՝ սկսած 2005-06թթ. մրցաշրջանից:
Նախորդ շաբաթ ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճեց կարիերայում առաջին ATP տիտղոսը և 46 աստիճանով առաջադիմեց վարկանիշային աղյուսակում և բարձրացավ 55-րդ տեղը՝ դառնալով Ռուսաստանի 3-րդ ռակետը: