Բաժիններ՝

Grand Chess Tour. կայծակնային մրցաշարի հաղթողն ու բլիցի առաջին օրվա արդյունքները

Lյովենում ավարտվեց Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարը։ Մրցաշարային վերջին օրը Լևոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին, պարտվեց Ուեսլի Սոյին և կիսեց միավորը Վասիլի Իվանչուկի հետ։ Քանի որ ըստ կանոնների հաղթանակի համար տրվում էր 2 միավոր, իսկ ոչ ոքու՝ մեկ, Լևոն Արոնյանը 9 միավորով Նեպոմնյաշչիի և Կրամնիկի հետ կիսեց 5-7-րդ տեղերը։ 14 միավորով հաղթող դարձավ Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը 12 միավորով զբաղեցրեց 2-րդ, իսկ Մագնուս Կարլսենը 11 միավորով՝ 3-րդ տեղը։

Երեկ մեկնարկեց Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարը։ Խաղացվեց 9 տուր` 5 րոպե + 3 վայրկյան ամեն քայլի համար ժամանակակարգով։ Լևոն Արոնյանը հաղթեց Վասիլի Իվանչուկին, Բաադուր Ջոբավային, Անիշ Գիրիին, ոչ ոքի խաղաց Կրամնիկի, Սոյի, Նեպոմնյաշչիի հետ և պարտվեց Վաշիե-Լագրավին, Կարլսենին, Անանդին։ Արդյունքում նա 4․5 միավորով Սոյի և Վաշիե-Լագրավի հետ կիսում է 6-8-րդ տեղերը։ Առաջին տեղում այս պահին Կարլսենն է՝ 7․5 միավորով։ Այսօր տեղի կունենան Grand Chess Tour-ի Լյովենի փուլի արագ շախմատի մրցաշարի վերջին 9 տուրի հանդիպումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս