Բաժիններ՝

Կատալոնական ակումբի սանը վերադարձավ տուն

«Բարսելոնան» ստորագրեց «Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Դեուլոֆեուին:

«Էվերթոնի» նախկին եզրային հարձակվող Ժերար Դեուլոֆեուն տեղափոխվեց «Բարսելոնա»: Կատալոնացիներն ակտիվացրել են ֆուտբոլիստի ետգնման օպցիան: Տրանսֆերի արժեքն ըստ Transfermarkt-ի տվյալների կազմել է 12 մլն եվրո:

Վերջին 3 մրցաշրջանները Դեուլոֆեուն անցկացրել է ոչ «Բարսելոնայում»: Իսպանացին հանդես է եկել «Էվերթոնի», «Սևիլիայի» և «Միլանի» կազմերում:

2016-17թթ. մրցաշրջանում Դեուլոֆեուն անցկացրել է 11 խաղ ԱՊԼ-ում և աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողությամբ:

2017թ. հունվարին Դեուլոֆեուն վարձավճարով տեղափոխվել է «Միլան», որտեղ անցկացրել է 17 խաղ, խփել է 4 գոլ և կատարել է 3 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31