Բաժիններ՝

«Ես արդեն կողմնորոշվել եմ ապագայիս հարցում». Ալեքսիս Սանչես

«Արսենալի» և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսն արդեն գիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան, բայց լռում է:

«Հիմա ես կենտրոնացած եմ Կոնֆեդերացիաների գավաթի վրա: Հետո մենք կտեսնենք՝ կմնա՞մ ես «Արսենալում», թե՞ կգնամ: Այո՛, ես արդեն կողմնորոշվել եմ ապագայիս հարցում, բայց ոչինչ չեմ կարող ասել»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ալեքսիսի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան» և ուրիշներ: «Արսենալը» պատրաստ է 28-ամյա ֆուտբոլիստին բարելավված պայմաններով համաձայնագիր առաջարկել: Ավելի վաղ չիլիացի երկրպագուները Սանչեսին կոչ էին անում հեռանալ «Արսենալից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31