Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները երկու մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքին երկու անդամ մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում:
Գերմանական Դորմունդ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 74 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար պայքարում Կրասիմիր Կրումովին: 60 կգ քաշային կարգում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը հաղթեց Թեոդոր Հորատաուին:
Եվրոպայի առաջնությանը մասնակցում են Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) , Նորայր Հախոյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ), Արթուր Մխոյանը (96 կգ), Դավիթ Օվասապյանը (120 կգ):