![](/banners/BeFunky-design.jpg)
«Մանչեսթեր Սիթին» և «Մոնակոն» պայմանավորվել են Մենդիի տրանսֆերի վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/mendi_640x420.jpg)
Ինչպես հաղորդում է հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին, «Մանչեսթեր Սիթին» հասել է պայմանավորվածության 45 մլն եվրոյով «Մոնակոյի» պաշտպան Բենջամեն Մենդիի տեղափոխության վերաբերյալ:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել Անգլիա, բայց ակումբները չեն կարողանում համաձայնեցնել պայմանագրի պայմանները: «Մոնակոյի» ղեկավարությունն ի սկզբանե պահանջել էր 45 մլն եվրո և ամենայն հավանականությամբ, կարողացել է պնդել իր պահանջը մինչև վերջ՝ ստանալով համապատասխան առաջարկ:
Նախորդ մրցաշրջանում Մենդին Լիգա 1-ում անցկացրել է 25 խաղ՝ աչքի ընկնելով 5 փոխանցմամբ:
Մայիսի «Սիթին» «Մոնակոյից» գնեց մեկ այլ ֆուտբոլիստի՝ Բեռնարդու Սիլվային, ում համար վճարեց 49 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը