
Հայաստանի սպորտսմեններն ու ամենատարածված մարզաձևերը

Ըստ սպորտային կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2016թ. հանրապետությունում գործել է 174 սպորտային կազմակերպություն:
Երևան քաղաքում գործող սպորտային կազմակերպություններից 11-ը գտնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, 2-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության, 36-ը` Երևանի քաղաքապետարանի, 3-ը` վարչական շրջանների, 6-ը`«Հայաս տան» մարզական միության և 2-ը` «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության ենթակայության տակ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։
Ըստ նույն զեկույցի, 2016 թվականում Հայաստանում մարզիկների թիվը կազմել է 41 738 մարդ, որից 6 322-ը՝ կանայք։ 18 786-ը բաժին են ընկնում Երևանին։
Օլիմպիական մարզաձևերից ամենատարածվածը ֆուտբոլն է. այս մարզաձևում ներգրավված են եղել 5 136 մարզիկներ։ Երկրորդ տեղում հունահռոմեական ոճի ըմշամարտն է (4 017 մարզիկ), երրորդում՝ ազատ ոճի ըմբշամարտը (3 641 մարզիկ)։
Առաջին հնգյակում են նաև բռնցքամարտը (2916) և ձյուդոն (2407)։
Ոչ օլիմպիական մարզաձևերում ներգրավված են եղել 7 953 մարզիկ։ Այս ուղղությամբ ամենապոպուլյարը շախմատն է՝ 5 158 մարզիկ։
Երկրորդ տեղում սամբոն է՝ 1424 մարզիկ, երրորդում՝ կարատեն՝ 420 մարզիկ։