Բաժիններ՝

«Բարսելոնան» հետաքրքրված է Բոնուչիի ծառայություններով

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, եթե Լեոնարդո Բոնուչին հեռանա «Յուվենթուսից», ապա նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա»:

Վերջին ամիսներին ֆուտբոլիստի նկատմամբ լուրջ հետաքրքրություն էին ցուցաբերում «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: «Յուվենթուսն» արդեն հայտարարել է, որ չի պլանավորում բաժանվել իր կենտրոնական պաշտպանից: Այնուամենայնիվ, եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանա տեղափոխվել, ապա թուրինցիները պատրաստ են սկսել բանակցությունները:

Լեոնարդոն հանդես է գալիս «Յուվենթուսի» կազմում 2010 թվականից:

Ենթադրվում է, որ 30-ամյա Բոնուչին կարող է գնահատվել մինչև 70 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31