«Ռեալի» պաշտպան Պեպեն կարիերան կշարունակի ՊՍԺ-ում
Պորտուգալացի պաշտպանը կդառնա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ի կողմից ձեռք բերված առաջին նորեկը:
34-ամյա ֆուտբոլիստն ակումբի հետ բանակցություններ սկսել էր դեռ մարզական տնօրենի պաշտոնում Անտերո Էնրիկեի նշանակումից առաջ, իսկ կարևոր պաշտոնում հայրենակցի նշանակումից հետո Պեպեի «Պարկ դե Պրեն» տեղափոխության շանսերն էլ ավելի մեծացան:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, պորտուգալացին պայմանագիր կստորագրի փարիզեցիների հետ, որը նախատեսված կլինի մեկ մրցաշրջանի համար և ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն կունենա: Տեղափոխությունը տեղի կունենա հունիսի 30-ին, երբ կլրանա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պեպեի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բեշիկթաշը», սակայն վերջին պահին թուրքերը հրաժարվեցին տրանսֆերից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը