
Խավին համոզում է Ինյեստային տեղափոխվել Կատար

«Ալ-Սադդայի» կիսապաշտպան Խավին համոզում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստային համոզում է կարիերան շարունակել Կատարում: Հենց այդ պատճառով էլ Խավին իր նախկին թիմակցին հրավիրել է Դոհա՝ տեղական կյանքին ծանոթանալու համար: Քաթարի իշխանությունները շահագրգռված են երկրում կայանալիք 2022թ. Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ այդպիսի ֆուտբոլիստների ներգրավմամբ: Բացի այդ, Ինյեստան կարող է լավ ֆինանսական հնարավորություններով պայմանագիր ստանալ:
«Բարսելոնայի» խաղացողը չի դիտարկում կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորությունը, որպեսզի չխաղա կատալոնական ակումբի դեմ: Հենց այդ պատճառով էլ նա մերժել է «Մանչեսթեր Սիթիի» և Պեպ Գվարդիոլայի առաջարկը, ում հետ նա աշխատել է «Բարսելոնայում»:
Ինյեստան կարող է հեռանալ «Բարսելոնայից» 2018թ. Աշխարհի առաջնությունից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը