Բաժիններ՝

Լյակազետը պատրաստ է տեղափոխվել «Արսենալ»

«Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը մոտ ժամանակները կարող է տեղափոխվել «Արսենալ», որը բանակցություններ է վարում նրա տրանսֆերի վերաբերյալ: Ըստ L’Équipe-ի տեղեկության, 26-ամյա հարձակվողը համաձայն է կարիերան շարունակել լոնդոնյան թիմում, որը մարզում է նրա համաերկրացի Արսեն Վենգերը:

Հիմա 2 ակումբներին մնում է համաձայնեցնել տրանսֆերի գինը: «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը հույս ունի Լյակազետի վաճառքից ստանալ 60 մլն եվրո:

Աղբյուրը նշում է, որ «Արսենալը» և «Լիոնը» կարող են պայմանավորվել տրանսֆերի վերաբերյալ,որը կարող է նախատեսել տարբեր բոնուսներ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս