«Չելսին» պայմանավորվել է «Ռոմայի» հետ Անտոնիո Ռյուդիգերի գնման վերաբերյալ
«Կապույտները» մոտ են Գերմանիայի հավաքականի պաշտպանին գնելուն: Տրանսֆերի արժեքը կկազմի 33 մլն եվրո: Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, ևս 5 մլն հռոմեացիներ կստանան բոնուսի տեսքով:
Ռյուդիգերը բուժզննություն կանցնի «Չելսիում» երկուշաբթի կամ երեքշաբթի՝ Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակչից հետո: Պաշտպանի աշխատավարձը լոնդոնյան ակումբում կկազմի շաբաթական 67.5 հազար եվրո:
Ռյուգիդերը խաղում է «Ռոմայի» կազմում 2015 թվականից: Նախորդ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը հռոմեացիների կազմում անցկացրել է 35 խաղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը