Ինչպես հաղորդում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կազմել է լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնց հետ նա աշխատել է իր ամբողջ կարիերայի ընթացքում:
Գերմանական «Հերտայի» մամուլի ծառայությունն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությանը, ով թիմի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո նշել էր, որ կավարտի կարիերան հենց Մադրիդում:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայն չէ Մոուրինիոյի կազմած մարզումային պլանի հետ:
Եվրո-2016-ի շրջանակում Ռիցոլին սպասարկել է 4 հանդիպում, որտեղ հիմնականում չեն առաջացել մրցավարության հետ կապված հարցեր:
«Ես կարծում եմ, որ կարող էի ավելի շատ գոլեր խփել, քան արել եմ տվյալ պահին: Մի քանի խաղերում չեմ իրացրել 1-2 լավ հնարավորություններ, բայց ես դեռ վարժվում եմ լիգայի առանձնահատկություններին: ԱՊԼ-ն դժվար է համեմատել մյուս առաջնությունների հետ: Այստեղ ոչ ոք չի վերահսկում խաղը, բոլորը հարձակվում են, իսկ հետո՝ պաշտպանվում: Եվ այդպես՝ անընդհատ: Դրան պետք է սովորել»:
Չեռնոգորիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆաթոս Բեչիրայը Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի՝ Հայաստանի հետ հանդիպումից առաջ խոսել է առաջիկա խաղի մասին:
«Ինտերի» նախկին մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացվեց թիմից նոյեմբերի 1-ին՝ աշխատելով այնտեղ 84 օր: «Ներաձուրիները» զբաղեցնում են Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը՝ 12 տուրերից հետո հավաքելով 17 միավոր:
«Արթուր Պետրոսյանն ազգային հավաքականում եղել է ինձ համար լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ հպարտացել եմ և աջակցություն եմ ստացել նրանից: Մեծ տպավորություններ ունեմ նրա հետ այս մի քանի օրերին աշխատելու ընթացքում»:
Նշանակվել եմ բարի կամքի դեսպան, ուրեմն պետք է կարողանամ օգնել: Ճիշտ է` Մեսսիի չափ գուցե չկարողանամ օգնել, բայց կփորձեմ իմ հնարավորությունների չափով ամեն ինչ անել:
adidas մարզական բրենդը վաճառքի է հանել Parley for the Oceans մարզակոշիկները, որոնք պատրաստվել են օվկիանոսային աղբից: Տեսաշնորհանդեսը հրապարակված է YouTube-ում:
Դուբայի կենտրոնում կկառուցեն տարածաշրջանում ամենամեծ բազմագործառական մարզադաշտը, այն կտեղավորի 20 հազար մարդու: Այս մասին գրել է The National-ը: Կառույցի մակերեսը կկազմի շուրջ 46 հազար քառակուսի մետր: Շինարարությունը կավարտվի 2018 թվականի վերջին:
Իռլանդացի բռնցքամարտիկի մոտ զարգանում է գերարժեքության բարդույթը. «Ոչ ոք այս խաղում չի ընկալում այն, ինչ իրականում տեղի է ունենում: Ոչ ոք, բացի ինձանից: Եվ ոչ ոք, բացի ինձանից, չունի ձայնի իրավունք: Միայն ես կարող եմ այստեղ խոսել: Մնացածն անում են այն, ինչ իրենց ասում են: Ես իմ ուսերին եմ տանում այս կազմակերպությունը: Ես եմ պատճառն այն ամենի, ինչ այստեղ կատարվում է: Եթե ես չլինեի, այս նավը կսուզվեր: Այստեղ այլևս ոչ ոք չկա, ինձանից բացի»։
Աշխարհի նախկին երրորդ ռակետ, ATP շարքի 11 մրցաշարերի հաղթող, 2002թ. «Ուիմբլդոնի» եզրափակիչի մասնակից, ծագումով հայ հայտնի արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Արգենտինայի ավտոռալիում վթարի է ենթարկվել:
Մոնտենեգրոյի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշ Տումբակովիչը գտնում է, որ իր թիմն ունակ է նոյեմբերի 11-ին կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի հավաքականի դեմ խաղում հաղթանակ տանել, եթե բոլոր խաղացողները կատարեն իրենց խնդիրներն ու գործեն նվիրվածությամբ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Goal.com-ի վարկածով ընթացիկ տարվա 50 լավագույն ֆուտբոլիստների թվում:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին նշանակվել է ֆրանսիական «Լորյեն»-ի գլխավոր մարզիչ:
«Լիվերպուլը» գրավեց առաջին հորիզոնականը 2014թ. սկսած առաջին անգամ, երբ մերսիսայդցիների չեմպիոնության հույսերը հալվեցին միայն վերջին տուրերում: Ակումբը չեմպիոն չի դարձել 1990 թվականից:
Ինչպես հայտնի է դարձել The Guardian-ին, Ռունին մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև 2019թ. նախատեսված պայմանագրի ավարտը և պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար: Տվյալ պահին նա չի ցանկանում տեղափոխվել MLS կամ Չինաստան, չնայած մանկունյանցիների գրասենյակ հասնող առաջարկություններին:
«Ռեալը» կիրակի հայտարարել է Ռոնալդուի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Պայմանագրի ժամկետը պորտուգալացու հետ նախատեսված է մինչև 2021թ.: Կրիշտիանուն հանդես է գալիս «Ռեալի» կազմում 2009 թվականից: 371 խփած գոլերով պորտուգալացին մնում է լավագույն ռմբարկուն մադրիդյան ակումբի պատմության մեջ:
Իսպանական Marca պարբերականը մրցանակներ հանձնեց Պրիմերայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներին: 2016-15թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մրցանակ):
«Մակինրոյի» խմբում հայտնվեցին համաշխարհային վարկանիշի առաջատար Էնդի Մարեյը, ճապոնացի Կեյի Նիսիկորին, շվեյցարացի Սթեն Վավրինկան և խորվաթ Մարին Չիլիչը:
Հայ կիոկուշին կարատեիստները մեծ հաջողություններ են գրանցել Կովկասի առաջնությունում` բարձր պահելով Հայաստանի ու հայկական բանակի պատիվը:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշանակվելու է ՀՀում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ է, որ թիմի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն մոտ օրերը կերկարաձգի պայմանագրիը սերուցքայինների հետ:
Նախորդ շաբաթ Մարեյը հաղթեց Փարիզի «Մասթերսը»՝ եզրափակչում առավելության հասնելով Ջոն Իզների նկատմամբ 6:3, 6:7, 6:4 հաշվով: Համաշխարհային վարկանիշը գլխավորելու համար Էնդիին բավարար էր հասնել եզրափակիչ:
Կիրակի «Լիվերպուլը» 11-րդ տուրի խաղում ոչնչացրեց «Ուոտֆորդին» 6:1 հաշվով և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Խաղի վերջում երջանիկ երկրպագուները երգում էին «Էնֆիլդում». «Եթե Սուարեսը դեռ խաղար մեզ մոտ, ապա կնստեր պահեստայինների նստարանին»:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն իր մեկնաբանություններն է արել «Սուոնսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1):
Նոր պայմանագիրը ստորագրվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրի մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Տղան ստիպված էր դիմանալ:
Իսկ եզրային մրցավարը կին էր: