Նեյմարի հրաժարագինը կրկին աճել է
Կատալոնական «Բարսելոնան» իր բրազիլացի հարձակվող Նեյմարին գնեց բավականին մեծ դժվարությամբ, այդ իսկ պատճառով չի պատրաստվում հեշտությամբ բաց թողնել նրան:
Իսպանական մամուլը գրում է, որ Նեյմարի հրաժարագինը կատալոնական ակումբում կկազմի 222 միլիոն եվրո: Նեյմարի հրաժարագինը աճել է՝ ըստ նրա գործող պայմանագրի:
Երբ 2016 թվականին Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը, պայամանագրում ավելացավ կետ, ըստ որի՝ ֆուտբոլիստի հրաժարագինը պարբերաբար աճելու է: Այպիսով, հիմա Նեյմարի հրաժարագինը ավելացել է 200 միլիոն եվրոյից մինչև 222 միլիոն, իսկ հաջորդ երեք տարիներում կդառնա 250 միլիոն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան