Ջանլուիջի Դոնարուման հուլիսի 3-ին վճռական հանդիպում կունենա «Միլանի» հետ
Մոտակա երկուշաբթի ամեն ինչ կորոշվի:
Ջանլուիջի Դոնարում և նրա գործակալ Մինո Ռայոլան հուլիսի 3-ին հանդիպում կանցկացնեն «Միլանի» ղեկավարության հետ: Այդ հանդիպման արդյունքում 18-ամյա դարպասապահը վերջնական որոշում կկայացնի «ռոսոսներների» հետ նոր պայմաանգրի հարցի կապակցությամբ:
La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ Դոնարումայի ընտանիքն ուզում է, որպեսզի Ջիջին մնա «Միլանում», բայց գլխավորն այդ հարցում կարող են դառնալ ակումբի հարաբերությունները Ռայոլայի հետ:
Հունիսի սկզբին Դոնարուման հրաժարվեց «ռոսոներների» հետ պայմանագրի երկարաձգումից, բայց հետո հայտնվեց տեղեկություն՝ որոշումը վերանայելու դարպասապահի պատրաստակամության մասին: Հետագայում Ջիջին ուզում է տեղափոխվել «Ռեալ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը