Բաժիններ՝

«Թող ես լինեմ ամենավատ և գերագնահատված ֆուտբոլիստը, բայց ես 1 մրցաշրջանում 3 տիտղոս եմ նվաճել». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է Ժոզե Մոուրինիոյի խոսքերը: Ավելի վաղ պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ մրցաշրջանի ընթացքում զգում էր, որ իր թիմն աշխարհի վատագույն թիմն է, իսկ ինքը՝ ամենավատ մարզիչը:

«Մենք աշխարհի ամենավատ ակումբն ենք, այո: Բայց մենք ունենք 3 տիտղոս: Այնպես որ, մարդիկ կարող են խոսել այն, ինչ ցանկանում են: Մենք ամենավա՞տն ենք: Շատ լավ, խնդիր չկա: Ես պատրաստ եմ ընդունել, որ մենք այնքան էլ լավ չէինք խաղում, ինչ-որ բաներ չենք արել: Բայց ես գիտեմ, թե մենք ինչ ենք արել. մենք 3 տիտղոս ենք նվաճել: Եվ միայն դա նշանակություն ունի:

Դուք կարող եք աշխարհի լավագույն թիմը լինել, հրաշալի ֆուտբոլ ցուցադրել, բայց ոչ մի տիտղոս չնվաճել: Ո՞վ կհիշի ձեզ: Ոչ ոք: Ճի՞շտ է: Զգացե՞լ եմ արդյոք, որ աշխարհի ամենավատ ֆուտբոլիստն եմ: Այո: Աշխարհի վատագույն ֆուտբոլիստի 3 տիտղոսներով: Հրաշալի է, ես ընդունում եմ դա: Գերագնահատվածը, ով չափազանց շատ գումար է վաստակում, շատ է ծախսում. ինչպես կասեք:

Եվ այդ տղան արձակուրդն անցկացրել է գավաթի և մեդալի հետ: Եվ, բացի այդ, ես գնում եմ Չեմպիոնների լիգա: Ես չափազանց բախտավոր եմ աշխարհի ամենավատ ֆուտբոլիստի համար»,- ասել է Պոգբան Esquire-ին տված հարցազրույցում:

2016-17թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական Լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան: Վերջին հաջողությունը «կարմիր սատանաներին» Չեմպիոնների լիգայի ուղեգրով ապահովեց: Պոգբան «Յուվենթուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին, 105 մլն եվրոյով և դարձել է պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս