«Լեսթերի» ֆուտբոլիստ Ռիհադ Մահրեզը մոտ օրերը կտեղափոխվի «Արսենալ»
Ալժիրցին չի կրկնի 2016 թվականի սխալը:
«Լեսթերի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը կշարունակի կարիերան «Արսենալում»: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: Տրանսֆերի մասին տեղեկությունը միաժամանակ և իրարից անկախ հաստատել են ВВС-ի լրագրող Դեյլ Օ’Դոնելը և CalcioMercato-ն:
Ռիհադի համար պայքարում «Արսենալի» մրցակիցներն էին «Յուվենթուսը» և «Բարսելոնան»:
Մահրեզը «Լեսթեր» է տեղափոխվել «Գավրից» 2014 թվականին 500 հազար եվրոյով: 2017թ. հուլիսին Transfermarkt-ն ալժիրցուն գնահատել է 30 մլն եվրո:
Ռիհադն օգնեց «Լեսթերին» 2016թ. գարնանը դառնալ Անգլիայի չեմպիոն: Տրիումֆից հետո Մահրեզը մոտ էր «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն ի վերջո մնաց «աղվեսների» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը