
Մխիթարյանը ներկայացրել է ակումբի նոր շապիկը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է ակումբի հիմնական մարզաշապիկը, որով թիմը հանդես կգա 2017-2018 մրցաշրջանի ընթացքում:
Նոր մարզաշապիկը զգալիորեն չի տարբերվում նախորդ մրցաշրջանի շապիկից: Շապիկների հավաքածուն թողարկել է Adidas-ը: Թիմի պաշտոնական կայքի ներկայացրած ֆոտոշարքում նոր շապիկը մի քանի թիմակիցների հետ ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանը:
Սիրարփի Աղաբաբյան