Բաժիններ՝

Յուրչենկոն կրկին նշել է, որ իր նպատակը Ռուսաստանի հավաքականն է

Հայազգի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն խոսել է Football-spb.ru կայքի հետ և նշել է, որ ամեն բան կանի Ռուսաստանի հավաքականում խաղալու համար: Յուրչենկոն նշել է, որ ցանկանում է, ի վիճակի է և ամեն ինչ կանի Ռուսաստանի հավաքականում հայտնվելու համար:

Վերջերս բավականին ակտիվորեն քննարկվում էր այն, որ Յուրչենկոն կարող է միանալ Հայաստանի հավաքականին: Մեր ընտրանու վերջին հավաքի ժամանակ Յուրչենկոն հրավիրվել էր:

Սակայն Յուրչենկոն, ով վերջերս նշում էր, որ պարզապես չի ստացել ամբողջական առաջարկ և եթե չլինի լեգիոնականների խնդիրը, ապա կտեղափոխվի Հայաստան, միշտ նշել է, որ նպատակ ունի՝ խաղալ Ռուսաստանի հավաքականում:

«Ես դեռ ունեմ առաջարկ Հայաստանի ազգային հավաքականից: Բայց այդ մասին արդեն խոսել եմ: Իմ նպատակն է Ռուսաստանի հավաքականում խաղալը: Եվ այն պահին, երբ նման որոշում էի կայացնում, լեգեոնականների հարցն այդքան լուրջ չէր և չի ազդել մերժմանս վրա:

Ինչպես արդեն ասել եմ՝ չեմ վախենում մրցակցությունից: Ինձ համար Ռուսաստանը հայրենիք է, այստեղ եմ բնակվում 8 տարեկանից: Ցանկանում եմ ապացուցել, որ կարող եմ հանդես գալ իմ երկրի հավաքականի մակարդակով»,- նշել է Յուրչենկոն 2016 թվականի փետրվարին Մախաչկալայի «Անժիի» պաշտոնական կայքի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Յուրչենկոն նոր է տեղափոխվել ռուսական «Տոսնո»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս