Բաժիններ՝

«Յուվենթուսը» չի ցանկանում վաճառել Սանդրոյին նույնիսկ 70 մլն եվրոյով

Ինչպես հաղորդում է Corriere dello sport-ը, չնայած «Չելսիի» և ՊՍԺ-ի կողմից լուրջ հետաքրքրությանը, «Յուվենթուսի» 26-ամյա բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն կարող է մնալ թուրինյան թիմում:

«Յուվենթուսը» չի այրվում իր ձախ պաշտպանին վաճառելու ցանկությամբ, նույնիսկ եթե նրա համար առաջարկեն 70 մլն եվրո: Թուրինցիները գերադասում են Սանդրոյի հետ ստորագրել նոր պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2022թ.-ը: Իտալիայի չեմպիոնները պատրաստ են մեկ մրցաշրջանի համար վճարել ֆուտբոլիստին մոտ 5 մլն եվրո:

Ենթադրվում է նաև, որ եթե Սանդրոն մնա «Յուվենթուսում», դա կմեծացնի «Ռեալից» Դանիլոյի տեղափոխության շանսերը: Ֆուտբոլիստները լավ ընկերներ են և մի քանի տարի առաջ կազմել են «Պորտուի» պաշտպանական գիծը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս