Սաուլ Նյիգեսը 9-ամյա պայմանագիր կնքեց «Ատլետիկոյի» հետ
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: Կիսապաշտպանի նախորդ պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված էր մինչև 2021 թվականը:
«Ես շատ ուրախ եմ, որովհետև «Ատլետիկոն» իմ ընտանիքն է: Ինչպես միշտ, կանեմ առավելագույնը, որպեսզի վճարեմ ինձ ցուցաբերած վստահության դիմաց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընկերներիս և մարզչական շտաբին այն օգնության համար, որը նրանք միշտ հատկացնում են ինձ»,- Սաուլին է մեջբերում «Ատլետիկոյի» պաշտոնական կայքը:
22-ամյա Սաուլ Նյիգեսը միացել է «Ատլետիկոյի» ակադեմիային 2007 թվականին: Նրա դեբյուտը թիմի հիմնական կազմում տեղի է ունեցել 2012թ. մարտին:
Ուրբաթ ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում խփած 5 գնդակներով Սաուլը դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը