Բաժիններ՝

«Իմ վերաբերմունքը Լեոյի նկատմամբ չի փոխվի». Մեսսին չի հրավիրել Դիեգո Մարադոնային իր հարսանիքին

Դիեգո Մարադոնան հրավիրված չէր Լիոնել Մեսսիի հարսանիքին, բայց այդ տհաճ փաստը չի ազդի արգենտինական ֆուտբոլի 2 լեգենդների հարաբերությունների վրա:

«Ես շնորհավորում եմ Մեսսիին: Նա գիտի, թե ինչքան շատ եմ ես իրեն սիրում: Իմ հրավիրատոմսը, հավանաբար, ինչ-որ տեղ կորել է, բայց դրանից իմ վերաբերմունքը Մեսսիի նկատմամբ չի փոխվի»,- հավաստիացրել է Մարադոնան:

Մեսսիի հարսանիքը Անտոնելա Ռոկուցոյի հետ տեղի ունեցավ նրանց հարազատ Ռոսարիո քաղաքում: Հարսանիքին ներկա են եղել Մեսսիի՝ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի ներկա և նախկին թիմակիցները:

Մարադոնան գլխավորել է Արգենտինայի հավաքականը 2008-10թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31