Կրակոց Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղում

Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի 18-ամյա բնակչուհի Անի Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին, իր ծնողների տանը վիճաբանել է Շիրակ գյուղի բնակիչ 1958 թվականին ծնված Սուքիաս Գրիգորյանի հետ: Վերջինս զենքով սպառնացել է, ապա կրակել աղջկա ոտքերի մոտ ու դիմել փախուստի: Աղջիկը վնասվածք չի ստացել: Այս մասին տեղեկացնում է tsayg.am-ը:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Սուքիաս Գրիգորյանը բերման է ենթարկվել ու սեպտեմբերի 5-ին ձերբակալվել: Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի՝ այն է ապօրինի կերպով պահած զենք զինամթերք և 137 հոդվածի՝ սպանության սպառնալիք հատկանիշներով: Այս մասին «Ազդարար» լրատվականին հայտնել է Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Հովհաննես Մաթոսյանը:

Հավելենք, որ տուժող Անի Գրիգորյանը մեկ տարի առաջ է ամուսնացել և բնակվում է Գյումրիում: Հայրենի գյուղ գնացել էր մի քանի օրով՝ ծնողներին հյուր: Ձերբակալված Սուքիաս Գրիգորյանը նույնպես ամուսնացած է, ունի երեխաներ և թոռ:

Տեսանյութեր

Լրահոս