
Հետո էլ զարմանում են, թե ինչո՞ւ են կենդանիները սատկում (լուսանկարներ)

Այս լուսանկարներն արված են Լոռու մարզում, որոնցից պարզ երևում է, թե ինչպես են կենդանիները սնվում աղբարկղերից: Եթե ձիու դեպքում բնակիչները որպես այդպիսին որևէ վտանգ չեն տեսնում, ապա կովի դեպքում վտանգը մեծ է և նույնիսկ սարսափելի է պատկերացնելը, թե ինչ վտանգներ կարող է ունենալ տարատեսակ աղբով սնված կենդանու տված կաթը:
Հարկ է նկատել, որ մեծ է հավանականությունը, որ նման «անորոշ» պարունակությամբ աղբարկղից սնվող կենդանիները կհիվանդանան ու կսատկեն: Սակայն տարօրինակն այն է, որ այս անասնատերերը իրենց կենդանիների սատկելուց հետո պնդում են, որ պետք է պետությունը իրենց փոխհատուցում տա…
Լուսանկարները` հեղինակի