Բաժիններ՝

Կենդանիների անկում` Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում

168.am-ի տեղեկություններով անասունների շրջանում անկման դեպքեր են նկատվում նաև Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում: Մեր տեղեկությունը հաստատեց նաև Նոր Եդեսիայի գյուղապետ Վահան Աբգարյանը: Նրա փոխանցմամբ՝ արդեն իսկ սատկել է 3 խոշոր եղջերավոր անասուն. «Անասնաբույժներն ասում են, որ պատճառը դեղնախտ հիվանդությունն է, այսօր արդեն երրորդ օրն է, առաջին կենդանին սատկել է երեք օր առաջ»,- ասում է գյուղապետը և ավելացնում, որ սատկած բոլոր անասուններն էլ նույն նախիրից են:

Նրա համոզմամբ՝ փոխհատուցման մասին այս դեպքում խոսք լինել չի կարող. «Քանի որ սա ոչ բնական աղետ ա, ոչ կարկուտ, և ոչ էլ….»: Ի դեպ, բնակիչներն արդեն իսկ իրենց միջոցներով ձեռք են բերել անհրաժեշտ դեղորայքը և անասնաբույժի հետ սկսել են սրսկումներ անել: Դեղորայքը ևս բնակիչներն իրենց միջոցնրով են ձեռքբերել:

Նշենք, որ 1320 բնակիչ ունեցող այս համայնքի հիմնական զբաղմունքը անասնապահությունն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կենդանիների անկման դեպքեր գրանցվել են Շիրակի,  Լոռու և Տավուշի մարզերում: Լոռիում այն շարունակվում է մինչ օրս:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս