
Պետերը կունենան նաև տեղակալներ (տեսանյութ)

tsayg.am-ի փոխանցմամբ՝ Գյումրիի քաղաքապետարանում արդեն ավարտվել է աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երկրորդ ենթախմբի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հայտերի ստացման գործընթացը: Պետերը կունենան նաև տեղակալներ: 12 տեղի համար 32 քաղաքացի է հայտ ներկայացրել: Մինչև սեպտեմբերի վերջ Գյումրիի քաղաքապետարանում այս հարցն ևս կկարգավորվի: Բաժնի պետերի տեղակալների հստակեցումից հետո կհայտարարվի մրցույթ գլխավոր և առաջատար մասնագետների ընտրության համար ևս: